Վենետիկի քառյակը և հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն համերգային ծրագրով հանդես կգան Երևանում

Վենետիկի քառյակը և հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն Հայաստանում Իտալիայի դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մարտի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգան համերգային ծրագրով: Համերգը կանցկացվի հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վենետիկի լարային քառյակը և հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն կկատարեն Վերդիի, Մոցարտի և Բեթհովենի ստեղծագործությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում