Գերմանացիների մեծամասնությունը դեմ է Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների քարոզարշավին

Գերմանիայի պետական ARD հեռուստաընկերության անցկացրած հարցումների արդյունքով գերմանացիների մեծ մասը չի ցանկանում, որ թուրք քաղաքական գործիչները Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն իրականացնեն Գերմանիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle գործակալությունը:

Հարցման մասնակիցների 91 տոկոսը բացասական է արտահայտվել թուրք քաղաքական գործիչների կողմից Գերմանիայում կազմակերպվող միջոցառումների կապակցությամբ: Հարցվածների 77 տոկոսը կողմ է արտահայտվել, որ Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների քարոզարշավն արգելվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում