Սիրիան Թուրքիայի զինուժերի ագրեսիայի կապակցությամբ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ԱԽ-ին

Սիրիայի ԱԳ նախարարությունը «Սիրիայի ինքնիշխանության դեմ թուրքական զորքերի շարունակվող ոտնձգությունների» կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SANA գործակալությանը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք Է կանգնեցնի Թուրքիայի ագրեսիվ գործողությունները եւ պահպանի անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում»,-ընդգծվում Է ուղերձում:

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում նաեւ նշել են, որ թուրքական զորքերի գործողությունների հետեւանքով զոհվել են «տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ եւ ոչնչացվել է Սիրիայի ենթակառուցվածքը»:

Մարտի 9-ին թուրքական զորքերը հրետակոծել են սիրիացի սահմանապահների դիրքերը Մանբիջ քաղաքից արեւմուտք ընկած շրջանում: Ինչպես նշվել էր Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ, հրետակոծման հետեւանքով սիրիացի զինծառայողների շարքերում կան սպանվածներ ու վիրավորներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում