Էրդողանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մարտի 10-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել է հանդիպման մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:

Էրդողանը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ կատարվելիք քայլերի վերաբերյալ հարցեր:

«Սիրիայում րոպե առաջ կայունություն հաստատելու գործում բոլորս մեծ ծառայություն ունենք մատուցելու»,– նշել է Էրդողանը:

«Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարվող համատեղ վճռական պայքարը պետք է տանենք նաև մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ»,- ավելացրել է նա:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան, մասնավորապես, սպասում է, որ վերջ դրվի Մոսկվայում Քրդստանի բանվորական կուսակցության սիրիական թևի գործունեությանը: Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Էրդողանը նշել է. «Մենք ցանկություն ունենք ամենակարճ ժամկետներում լուծելու առկա խնդիրները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում