Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Ադրբեջան

Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռիչարդ Հոգլանդը (Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ժամանել են Ադրբեջան: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Համանախագահներն ու Կասպշիկն արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում