Թուրքիան հատել է կարմիր գիծը. Շուլց

Թուրքիան հատել է կարմիր գիծը. Շուլց

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիան գերմանական կառավարության քայլերը նացիստական գործելաոճին նմանեցնելով հատել է կարմիր գիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է շատ լավ իմանա հետևյալը. բարեկամ երկրի նախագահն այստեղ գոհունակությամբ կընդունվի: Սակայն թույլ չենք տալու, որ Թուրքիայի քաղաքական բախումները տեղափոխվեն Գերմանիա»,- հայտարարել է Շուլցը:

Նա նշել է, որ Էրդողանը ստիպված է ենթարկվել օրենքներին, և այդ մասին Կանցլեր Մերկելը պետք է հայտնի նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում