Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցությունը

Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցությունը

Թուրքիան դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը Ղրիմի հետ այն վերսկսելուց վեց ամիս անց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է Ղրիմի ծովային գործակալության լաստանավային ընկերության տնօրեն Ստանիսլավ Գվոզդիլովը:

«Ղրիմից նրանք լաստանավեր չեն ընդունում, արդեն երկու շաբաթ է այդպես է»,- ասել է Գվոզդիլովը:

Նրա խոսքով՝ Անկարան չի մանրամասնել իր որոշման պատճառները: Նախկինում Թուրքիան Ղրիմից մի քանի լաստանավային գիծ էր ընդունում: Հաղորդակցությունը վերականգնվել էր նախորդ տարվա հոկտեմբերին, երբ ռուսական «Վարյագ» լաստանավը Սևաստոպոլից մեկնել էր Զոնգուլդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում