ՄԱԿ-ում հայտնել են 1945 թվականից ի վեր ամենախոշոր հումանիտար ճգնաժամի մասին

ՄԱԿ-ում հայտնել են 1945 թվականից ի վեր ամենախոշոր հումանիտար ճգնաժամի մասին

ՄԱԿ-ի հումանիտար հացերով զբաղվող բաժնի ղեկավար Ստիվեն Օ՛Բրայանը ՄԱԿ-ում կայացած ելույթի ժամանակ նշել է, որ 1945 թվականից սկսած աշխարհն ամենալուրջ հումանիտար ճգնաժամն է ապրում, և մի շարք երկրներում ավելի քան քսան միլիոն մարդ տառապում է սովից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:

Օ’Բրայանն ընդգծել է, որ առանց կենտրոնացված գլոբալ ջանքերի այդ մարդիկ դատապարտված են մահվան: Նրա խոսքով` ողբերգությունից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ ֆինանսական օգնություն ցուցաբերել Եմենին, Հարավային Սուդանին, Սոմալիին և Նիգերիային: Ըստ նրա` մինչև հուլիս պետք է ամենաքիչը 4,4 միլիարդ դոլար հավաքել:

Նա շեշտել է, որ առանց այդ գումարների տվյալ երկրներում ապրող երեխաները չեն աճի և չեն զարգանա, չեն կարողանա դպրոց հաճախել, և նրանց ապագան կկորչի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում