Չավուշօղլուն սպառնացել է Նիդերլանդների դեմ պատժամիջոցներ կիրառել

Չավուշօղլուն սպառնացել է Նիդերլանդների դեմ պատժամիջոցներ կիրառել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնալիքներ է հնչեցրել Նիդերլանդների հասցեին` կապված այդ երկրում իր ելույթ արգելելու որոշման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Արտգործնախարարը մեղադրել է հոլանդացի քաղաքական գործիչ Գեերթ Ուայլդերսին նացիստական գործելաոճի մեջ: «Գերմանիան հասկացավ սխալը, հիմա էլ Նիդերլանդները սկսեցին: Հոլանդացի Ուայլդերսը նացիստի կերպ է գործում: Սպառնում է չընդունել Թուրքիայի արտգործնախարարի ինքնաթիռը: Սակայն այսօր գնալու եմ: Եթե Նիդերլանդներն այսօր իմ թռիչքի թույլտվությունը չեղյալ համարի, մենք շատ մեծ պատժամիջոցներ կկիրառենք»,- հայտարարել է Չավուշօղլուն` նշելով, որ անցել են այն ժամանակները, երբ Թուրքիան ոչինչ չէր ձեռնարկում իր դեմ արված քայլերի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում