ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խաղաղապահների կողմից սեռական բռնությունների դեմ բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խաղաղապահների կողմից սեռական բռնությունների դեմ բանաձև է ընդունել

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 10-ին միաձայն դատապարտել է խաղաղապահների կողմից սեռական բնույթի հանցագործությունները` մատնանշելով այն պատասխանատվությունը, որը կրում է պետությունն իր զինծառայողների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ «պետությունները պետք է ժամանակին և պատշաճ կերպով պատասխանատվության ենթարկեն անձանց, ովքեր մեղավոր են սեռական շահագործման և անարգանքի համար»: Գլխավոր ասամբլեան կարևորել է միջազգային համագործակցությունն այս հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում