Վիտալի Չուրկինը մահացել է սրտի կաթվածից. Associated Press

Վիտալի Չուրկինը մահացել է սրտի կաթվածից. Associated Press

Նյու Յորքի քաղաքային իշխանություններն անանուն աղբյուրի միջոցով լրատվամիջոցներին հայտնել են Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան պատճառը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Associated Press գործակալությանն անանուն աղբյուրն ասել է, որ դիվանագետը մահացել է սրտի կաթվածից:

Նյու Յորքի դատաբժշկական փորձաքննության գրասենյակը, հիշատակելով դիվանագիտական արարողակարգը, հայտարարել էր, որ չի հրապարակայնացնելու Չուրկինի մահվան պատճառը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դիմել էր ամերիկյան կողմին` պնդելով, որ ողջ տեղեկատվությունն այս հարցով փոխանցվի պաշտոնական խողովակներով` խուսափելով ԶԼՄ-ներում հնարավոր սպեկուլյացիաներից:

Վիտալի Չուրկինը մահացել էր 2017 թվականի փետրվարի 20-ին` 65 տարին լրանալուց մեկ օր առաջ: Նա ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր գրեթե 10 տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում