Ռուսաստանն «Իսլամական պետության» դեմ պայքարող միակ արդյունավետ ուժն է. Ասադ

Ռուսաստանն «Իսլամական պետության» դեմ պայքարող միակ արդյունավետ ուժն է. Ասադ

Ռուսաստանը միակ լուրջ ուժն է, որն արդյունավետ պայքարում է ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Միակ լուրջ կողմն այդ առումով Ռուսաստանն է, որն արդյունավետ է պայքարում ԻՊ դեմ՝ Սիրիայի հետ համագործակցելով»,-ասել է Ասադը:

Բաշար Ասադը նաև հույս էր հայտնել, որ Սիրիայում պատերազմը կարող է ավարտվել 2017 թվականին: «Մենք միշտ հույս ենք հայտնել, որ այս տարին կլինի վերջինը: Բայց վերջ ի վերջո պատերազմ է և հնարավոր չէ կանխատեսել ինչ կպատահի»,-ասել է նա:

2016-ի դեկտեմբերին Ասադը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի փորձում միջամտել Սիրիայի ղեկավարության կողմից որոշումների կայացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում