Բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից. Մինսկի խմբի համանախագահ

Բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից. Մինսկի խմբի համանախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

Վիսկոնտին հայտնել է, որ մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպի Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ:

Համանախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքերը: «Իհարկե սա բարդ հարց է: Ինչպես գիտեք` զորքերի շփման գծում լարվածություն կա: Սակայն կողմերը ցանկանում են հասնել առաջընթացի: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում