Հալեպի ջրամատակարարումը կվերականգնվի 48 ժամվա ընթացքում

Հալեպի ջրամատակարարումը կվերականգնվի 48 ժամվա ընթացքում

Սիրիական բանակը մուտք է գործել վերջերս ԻՊ-ից ազատագրված, Հալեպի հարավում գտնվող Խեֆսեի ջրամատակարարման կենտրոն:

Ջրմուղների վերանորոգումը պիտի ավարտվի առաջիկա 48 ժամվա ընթացքում, և Հալեպի ջրամատակարարումը վերականգնվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղական աղբյուրների վրա հղումով այս մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» օրաթերթի ֆեյսբուքյան էջը:

Հալեպը մի քանի ամիս զրկված էր ջրից, քանի որ ահաբեկչական խմբավորումների գրավել էին քաղաքից 60 կմ հեռավորության վրա գտնվող Խեֆսե ջրակայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում