Թուրքիայի քեմալական կուսակցությունը չեղյալ է համարել արտերկրում նախատեսված միջոցառումները

Թուրքիայի քեմալական կուսակցությունը չեղյալ է համարել արտերկրում նախատեսված միջոցառումները

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում արտերկրում նախատեսված բոլոր միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է կուսակցության փոխնախագահ Թեքին Բինգյոլը:

Կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես է եկել հայտարարությամբ` կապված Նիդերլանդների կողմից Թուրքիայի արտգործնախարարի ինքնաթիռի վայրէջքն արգելելու որոշման հետ: Քըլըչդարօղլուն դատապարտել է նման քայլը` ասելով, թե «ժողովրդավարությունը պաշտպանողներն այդպես չեն կարող վարվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում