Բոսթոնի օդանավակայանում բեռնատարը բախվել է ինքնաթիռին

Բոսթոնի օդանավակայանում բեռնատարը բախվել է ինքնաթիռին

Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքի օդանավակայանում բեռնատարը բախվել է ինքնաթիռի հետ: Բախման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ABC News-ը:

Alaska Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը պատրաստ է եղել թռիչքին, երբ բեռնատարը բախվել է դրա ձախ թևին: Բեռնատարը շրջվել է, ինչի հետևանքով տուժել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը:

Ինքնաթիռի ուղևորներին տրամադրել են սնունդ և համար հյուրանոցում, իսկ ավիաընկերությունը սկսել է զբաղվել ուրիշ ինքնաթիռի փնտրտուքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում