Նիդերլանդներն արտաքսել են թուրք կին նախարարին. վարչապետ Յըլդըրըմը կոշտ պատասխան է խոստացել

Նիդերլանդներն արտաքսել են թուրք կին նախարարին. վարչապետ Յըլդըրըմը կոշտ պատասխան է խոստացել

 Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դատապարտել է Նիդերլանդների իշխանությունների գործողությունները, որոնք թույլ չեն տվել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերի նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայային մտնել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսության տարածք, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

«Մենք վճռականորեն բողոքում ենք Նիդերլանդների իշխանությունների գործողողությունների դեմ։ Անկարայի պատասխան միջոցներն առավելագույնս կոշտ են լինելու։ Թուրքիայի և դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող նախարարի վրա ճնշումն անթույլատրելի են»,- ասել Թուրքիայի վարչապետը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, նա պարզաբանել է, որ Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերի նախարարը Եվրոպայում է գտնվել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների մասին տեղի թուրքերին իրազեկելու համար. համապատասխան հանրաքվեն կայանալու է ապրիլի 16-ին։

«Ֆաթմա Բեթուլ Սայան Քայան հանդիպումներ է անցկացրել Գերմանիայի թուրքերի հետ, այդտեղից ուղևորվում էր Նիդերլանդներ՝ տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։ Սակայն նրա ճանապարհը փակել է ոստիկանությունը»,– ընդգծել է Յըլդըրըմը՝ «դիվանագիտական մեծ սկանդալ» կոչելով Նիդերլանդների իրադարձությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում