Հարավային Կորեայում եւս մեկ վարժանքներ են սկսվել ԱՄՆ-ի մասնակցությամբ

Հարավային Կորեայում եւս մեկ վարժանքներ են սկսվել ԱՄՆ-ի մասնակցությամբ

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինված ուժերը սկսել են Key Resolve համատեղ հրամանատարաշտաբային վարժանքները, որոնք կոչված են ստուգել արտակարգ հանգամանքների դեպքում Կորեական թերակղզու շրջանում ամերիկյան զորքերի օպերատիվ իրազեկման հնարավորությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում է Kyodo լրատվական գործակալությունը, դրանք կընթանան Foal Eagle խոշոր դաշտային զորավարժություններին զուգահեռ, որոնք անցկացվում են մարտի 1-ից: Դրանց մասնակցում են բոլոր զորատեսակները:

Սեուլյան մամուլի տվյալներով՝ Foal Eagle զորավարժությունների ընթացքում փորձարկվում է «5015 օպերատիվ պլանը», որը ԿԺԴՀ-ի հրթիռային եւ միջուկային բազաներին հարվածներ է նախատեսում արտակարգ հանգամանքների դեպքում: Կողմերը նաեւ վարժանքներ են անցկացնում հահահրթռային պաշտպանության բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում