Նիդերլանդների վարչապետը ներողություն է ակնկալում Թուրքիայից

Նիդերլանդների վարչապետը ներողություն է ակնկալում Թուրքիայից

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն անընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN Turk-ը:

«Եթե Թուրքիան շարունակի նման ճանապարհով, ստիպված կլինենք պատասխան տալ»,– ասել է վարչապետը: Նա հայտնել է, որ թուրքական կողմը պետք է ներողություն խնդրի իրենց ֆաշիստներին նմանեցնելու համար:

Ավելի ուշ Ռյուտեն մասնակցել է հեռուստատեսային հաղորդումներից մեկին, որտեղ հայտարարել է, որ հոլանդական կողմը ներողություն չի խնդրելու Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարարին երկրում «անցանկալի անձ» հայտարարելու ու արտաքսելու համար, ինչպես պահանջել էր Անկարան: «Մենք կողմ ենք հարաբերությունների փափկացմանը, սակայն ոչ ներողություն խնդրելով: Գժվե՞լ եք»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում