AM | RU
USD
EUR
RUB

Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամների հետ

Իրանի Մեջլիսում մարտի 12-ին տեղի ունեցավ Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռամեզանալի Սոբհանիֆարի և մի շարք անդամների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Ռամեզանալի Սոբհանիֆարը ներկայացրեց Մեջլիսի գործունեությունը, մասնավորապես, միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակներում աշխատանքները:

Դեսպան Թումանյանը կարևորեց երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը և ներկայացրեց երկկողմ հարաբերություններում առկա վերջին զարգացումները:

Կողմերն անդրադարձան վիզային ռեժիմի վերացմանը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման, տնտեսական և մշակութային կապերի խորացման հարցերին և այդ բնագավառներում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերին:

Զրույցի ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Մեղրիում՝ հայ-իրանական սահմանի մերձակայքում, ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրի որոշ մանրամասներ և պատգամավորներին կոչ արեց իրենց ընտրատարածքներում երկկողմ տնտեսական ծրագրերի մասին իրազեկվածության հարցերում աջակցել գործարար շրջանակներին:

Կողմերը վստահություն հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններից հետո նոր թափով կվերսկսվեն երկու երկրների միջխորհրդարանական աշխատանքները:

Լրահոս
Դավիթ Հարությունյանն արձագանքել է «թավշյա հեղափոխություն» իրականացնելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը Վիգեն Սարգսյանը բացասական է դիտում ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին Լայնամասշտաբ պատերազմն Ադրբեջանի տնտեսությանը կտա անուղղելի վնասներ. Վիգեն Սարգսյան Ղազախստանը ադրբեջանական կարտոֆիլը համարել է ոչ պիտանի Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի վերջին օրերի նիշից բարձր է մնում 15 սանտիմետրով Պետք է միասնաբար պայքարենք թուրքական ժխտողականության դեմ. Շարմազանովը՝ չեխ պատգամավորներին ՀՀ Նախագահի աշխատակազմը 2016թ. գործուղումների համար 663 միլիոն դրամ է ծախսել Պաշտպանության նախարարը կարևորում է հանրության աջակցությունն ամառային զորակոչի արդար անցկացման համար Ինչպես դիմակայել ամռան շոգին Թուրքական հետախուզությունը հետևում է գերմանացի պատգամավորներին. Die Welt ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ Անկարայում անհայտ անձինք կրակ են բացել գիշերային ակումբում Մեծ Բրիտանիան պատրաստ է հրթիռային հարվածով պատասխանել հնարավոր կիբեռգրոհին Արցախի նախագահը մասնակցել է բարձրագույն կրթության հիմնախնդիրներին նվիրված աշխատաժողովի բացմանը Վենեսուելայում ուղղաթիռը գրոհել է Գերագույն դատարանի շենքի վրա ՀՀ Նախագահի աշխատակազմի ծախսերը նվազել են մոտ 5 տոկոսով «Փաստ». Հայաստանից արտագաղթածների սեփական հողերը հարկադիր կվաճառվեն «Իրավունք». Բյուջեի կատարողականի քննարկումներում չկա նախկին էնտուզիազմը «Հրապարակ». Գալուստ Սահակյան. Այսօր մեզնից լավերը չկան «Փաստ». Հայաստանում կարելի է ներդրումներ փնտրել և գտնել «Հրապարակ». Հրազդանի քաղաքապետը պաշտոններ է նվիրել իր ազգականներին «Հայկական ժամանակ». Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց է բացել «Հրապարակ». Հակոբ Գալստյանը հնարավոր է չնշանակվի Բննախի տեսչական նոր մարմնի ղեկավար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 28 Նախագահ Սահակյանն այցելել է Արցախի հարավային հատվածի զորամասերից մեկը Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինին Ավելի քան հարյուր սիրիահայերի սեփական բիզնեսը զարգացնելու համար վարկեր են տրամադրվել ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել Արագածոտնում ավազակային հարձակման դեպքի առթիվ Նոր Գյուղ համայնքում բացվել է գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է 1.2 տոկոսով Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի կառույցների ղեկավարին Պուտինը նշանակել է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցչին ԵԽԽՎ քննարկումները բացահայտեցին տարիներ շարունակ թաքնված կերպով Ադրբեջանի լոբբինգով զբաղվող պաշտոնյաներին. Նաիրա Զոհրաբյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Չեխիայի դեսպանին Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ վիճակագրությամբ սնել սեփական հանրությանը Արդարադատության նախարարը ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ քննարկել է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրումը ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը Կորեայի Հանրապետությունն Արեւելյան Ասիայի տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Ադրբեջանի դեմ պետք է իրականացվեն նաեւ կանխարգելիչ գործողություններ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan