Էրդողանը Նիդերլանդներն անվանել է «բանանային հանրապետություն»

Էրդողանը Նիդերլանդներն անվանել է «բանանային հանրապետություն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել Նիդերլանդների հասցեին` կապված իր երկրից երկու նախարարի ելույթներն արգելելու փաստի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը հայտարարել է, որ Նիդերլանդները թանկ են վճարելու նման քայլերի համար: Անդրադառնալով եվրոպական երկրների պահվածքին` Թուրքիայի նախագահն ասել է. «Եվրոպայից ձայն դուրս գալի՞ս է: Ոչ, իսկ պատճառն այն է, որ այդ երկրները նույնն են: Նիդերլանդները գործեց ոչ թե Եվրամիության անդամ իրավական երկրի, այլ «բանանային հանրապետության» նման: Նիդերլանդներն անպայման վճարելու է այս հանդգնության համար»:

Էրդողանը ԵՄ կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Նիդերլանդների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում