Ռաքայում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել կոալիցիայի ավիահարվածներից. SANA

Ռաքայում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել կոալիցիայի ավիահարվածներից. SANA

Առնվազն 19 խաղաղ բնակիչներ են զոհվել սիրիական Ռաքա քաղաքի հարավային ծայրամասերին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով իրադարձությունների վայրի մի աղբյուր: 

Օդային գրոհն իրականացվել է գիշերը Շեյխ Ջումաա եւ Էլ Ֆարջ բնակավայրերի շրջանում, ինչպես նաեւ Եփրատ գետի հարավային ափի գյուղատնտեսական հանդակների շրջանում: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից մի քանիսը ծանր վիճակում են:

Ռաքան գտնվում է Սիրիայի հյուսիսում (Հալեպից 160 կիլոմետր դեպի արեւելք) Եփրատի հարավային ափին: Քաղաքում ապրում է շուրջ 300 հազար մարդ: Այն զինյալները գրավել են 2013 թվականին, ինչից հետո համարվում է «ԻՊ-ի մայրաքաղաքը»:

Այժմ Ռաքայի վրա հարձակումն իրականացնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (ՍԺՈւ) խառը կազմավորումները, որոնց հիմնական մասը կազմում են քրդերը եւ տեղի արաբական ցեղերը: Նրանց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:

«Եփրատի ցասումը» գործողության երրորդ փուլի շրջանակներում ՍԺՈւ-ի մարտիկներին հաջողվել Է մեկուսացնել քաղաքը՝ փակելով Դեյր Էզ Զոր տանող ճանապարհը: Վերջին տվյալների համաձայն, քրդերը գտնվում են Ռաքայից հինգ-վեց կիլոմետր հյուսիս ընկած շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում