Թուրքիան Նիդերլանդներին երկու նոտա է հղել. Անկարան պաշտոնական ներողություն է պահանջում

Թուրքիան Նիդերլանդներին երկու նոտա է հղել. Անկարան պաշտոնական ներողություն է պահանջում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Նիդերլանդներին բողոքի միանգամից երկու նոտա է հղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Առաջին նոտան կապված է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայայի հետ, որին Նիդերլանդներում «անցանկալի անձ» էին հայտարարել և արտաքսել էին երկրից: Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ այդ իրավիճակը դեմ է միջազգային օրենքներին և խախտում է Վիեննայի համաձայնագիրը: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ իրենք դատապարտում են թուրք նախարարների դեմ դիվանագիտական էթիկային հակասող վերաբերմունքը և այս հարցում ակնկալում են Նիդերլանդների իշխանությունների պաշտոնական գրավոր ներողությունը:

Երկրորդ նոտան կապված է Նիդերլանդներում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց թուրքերի դեմ ոստիկանության կիրառած միջոցների հետ: ԱԳՆ-ն քաղաքացիների դեմ ոստիկանության գործողություններն անհամաչափ ուժի կիրառում է համարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում