Գերմանիայի ֆինանսների նախարարը դժվարանում է շարունակել տնտեսական աշխատանքները Թուրքիայի հետ

Գերմանիայի ֆինանսների նախարարը դժվարանում է շարունակել տնտեսական աշխատանքները Թուրքիայի հետ

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը կարծիք է հայտնել այն մասին, որ այսուհետ ավելի դժվար է լինելու շարունակել Թուրքիայի հետ տնտեսական ուղղությամբ աշխատանքները : Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:

Հիշատակելով թուրք նախարարների կողմից Եվրամիությունում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ իրականացնելու, ինչպես նաև Թուրքիայում գերմանացի լրագրողի ձերբակալության փաստը` Շոյբլն ասել է. «Ծայրաստիճան դժվար է շարունակել աշխատելը նման պայմաններում»:

Թուրք քաղաքական գործիչների կողմից Գերմանիայում քարոզչություն իրականացնելու դեմ է արտահայտվել այդ երկրի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն: «Թուրքիան իրավունք չունի Գերմանիայում նախընտրական քարոզչություն իրականացնել»,– ասել է նախարարը` նշելով, որ նմանօրինակ միջոցառումները դեմ են քաղաքականությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում