Թուրք ընդդիմադիրները Նիդերլանդներում ելույթ են ունեցել սահմանադրական փոփոխությունների դեմ

Թուրք ընդդիմադիրները Նիդերլանդներում ելույթ են ունեցել սահմանադրական փոփոխությունների դեմ

Նիդերլանդների իշխանությունները Թուրքիայի արտգործնախարարի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարարի այցերն ու միջոցառումները չեղարկելուց հետո թուրք ընդդիմադիր գործիչներին թույլատրել են ելույթ ունենալ ընդդեմ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նիդերլանդներում թուրք բնակիչների հետ հանդիպումներ են կազմակերպել Թուրքիայի իշխող կուսակցության նախկին պատգամավոր Աբդուլլաթիֆ Շեները, Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թուղբա Հեզեր Օզթուրքը, ում կալանավորելու մասին որոշում են ընդունել թուրքական իշխանությունները:

Թուրք գործիչները տարբեր միջոցառումներին հանդիպել են թուրք ընտրողների հետ` նրանց կոչ անելով դեմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում