Զինված ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել Աստանայում Սիրիային նվիրված հանդիպմանը

Զինված ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել Աստանայում Սիրիային նվիրված հանդիպմանը

Զինված ընդդիմությունը չի մասնակցելու Աստանայում Սիրիային նվիրված հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է պատվիրակության ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը:

«Մեր երեկվա հայտարարությունը շատ հստակ էր. զինված խմբավորումները չեն պատրաստվում մասնակցել Աստանա-3-ին, քանի որ առայժմ չեն կատարվում կրակի դադարեցման խոստումները»,-ասել է Աբու Զեյդը, պատասխանելով այն հարցին, թե իրենցից որեւէ մեկը ներկայացված կլինի արդյոք Աստանայի բանակցությունների երրորդ փուլին, որը տեղի է ունենալու մարտի 14-15-ին:

Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիային նվիրված բարձր մակարդակի հերթական միջազգային հանդիպումը կսկսվի մարտի 14-ին: Ղազախստանի ԱԳ նախարարության տվյալներով՝ մարտի 14-ին պլանավորված են նախնական կոնսուլտացիաներ, մարտի 15-ին կկայանա լիագումար նիստ: Այդ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքը, որը Ղազախստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել փետրվարի 15-16-ին, դարձել է վերջնական պայմանավորվածությունը Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքայի մասնակցությամբ Սիրիայում զինադադարի գծով մոնիթորինգային խմբի ստեղծման շուրջ:

Զինված ընդդիմության ներկայացուցիչները մասնակցել են առաջին եւ երկրորդ փուլին: Իր հերթին Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ջաաֆարին ՌԻԱ Նովոստիին հավաստել է, որ իրենք մասնակցելու են Աստանա-3-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում