Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում

Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում

Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայեզին: 

«Նախագահների հանդիպումը կկազմակերպվի մարտի վերջին Մոսկվայում»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ ներկայում հանդիպումը նախապատրաստվում է, ձեւավորվում է օրակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում