Թուրքիայում Նիդերլանդների հյուպատոսության շուրջ անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել

Թուրքիայում Նիդերլանդների հյուպատոսության շուրջ անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել

Թուրքիայում Նիդերլանդների գլխավոր հյուպատոսության շրջակայքում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական HaberTurk-ը:

Հյուպատոսության լիազորները ուսումնասիրություն են իրականացրել շենքի տանիքում: Բացի այդ, հյուպատոսարանում չեղյալ են հայտարարվել նախատեսված բոլոր հանդիպումները: Ծառայությունները շարունակվում են հեռախոսակապի միջոցով:

Նախօրեին հյուպատոսարանի շրջակայքում հավաքվել և բողոքի ցույց էին իրականացրել մի խումբ ցուցարարներ` ձեռքներում պահելով թուրքական դրոշները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում