Թուրքիան «փոքր եղբորն» անօդաչու թռչող սարքեր ոչնչացնող զենք է վաճառել

Թուրքիան «փոքր եղբորն» անօդաչու թռչող սարքեր ոչնչացնող զենք է վաճառել

Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի Drone Killer սպառազինությունների համակարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Հաղորդվում է, որ տվյալ գործարքը Harp Arge ընկերության համար առաջինն է իր ռազմական համակարգերն Ադրբեջան արտահանելու գործում: Նշվում է նաև, որ սպառազինության համակարգը փորձարկում է անցել ադրբեջանական ուժային կառույցներում:

Անօդաչու թռչող սարքերի չեզոքացման համար նախատեսված Drone Killer-ը խափանում է կապը անօդաչու թռչող սարքի և ղեկավարման կենտրոնի միջև, ինչպես նաև ապակողմնորոշի GPS համակարգը:

Այս զենքն օգտագործվում է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունում, ինչպես նաև այդ երկրի այլ ուժային կառույցներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում