Թուրք ցուցարարները սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը

Թուրք ցուցարարները սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը

Թուրքիայի և Նիդերլանդների միջև լարված հարաբերությունների համատեքստում թուրքական Սամսուն քաղաքի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպվել` ընդդեմ Նիդերլանդների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber-ը:

Բողոքի ակցիային մասնակցել է տասը հոգանոց խումբ: Խմբի անդամները ցանկացել են այրել Նիդերլանդների դրոշը` ի նշան թուրք նախարարների դեմ կիրառված պատժամիջոցների դեմ բողոքի: Սակայն ցուցարարները խառնել են Նիդերլանդների դրոշի գույների հաջորդականությունը` սխալմամբ այրելով Ֆրանսիայի դրոշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում