ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն անհանգստացած է Թուրքիայում մարդու իրավունքների սահմանափակումներով

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն անհանգստացած է Թուրքիայում մարդու իրավունքների սահմանափակումներով

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը ահազանգել է Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ արդար քարոզարշավի հարցում սահմանափակումների աճի առնչությամբ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Գերմանական Heilbronner Stimmung պարբերականին տված հարցազրույցում Լինքը նշել է, որ թեպետ 2015 թվականին Թուրքիայի մեջլիսի ընտրություններից առաջ էլ կային սահմանափակումներ խոսքի և մամուլի ազատության դեմ, այդուհանդերձ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ այդ արգելքներն ավելի են աճել:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն ընդգծել է, որ քարոզարշավն իրականացվում է անվստահության մթնոլորտում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ սպառնալիքներն ավելանում են: Նա հայտնել է, որ հանրաքվեի ընթացքին հետևելու նպատակով Անկարա են ուղարկելու 10 հոգուց բաղկացած դիտորդական առաքելություն, իսկ ողջ երկրի տարածքում հանրաքվեին հետևելու է 26 դիտորդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում