Թուրքիան և Ուկրաինան համաձայնագիր կստորագրեն ներքին անձնագրերով ճանապարհորդելու մասին

Թուրքիան և Ուկրաինան համաձայնագիր կստորագրեն ներքին անձնագրերով ճանապարհորդելու մասին

Թուրքիան և Ուկրաինան կստորագրեն համաձայնագիր, որը թույլ կտա երկու երկրի քաղաքացիներին փոխայցելություններ կատարել ներքին անձնագրերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, ով պատրաստվում է մարտի 14-ին երկօրյա այցով մեկնել Անկարա:

«Թուրքիա կատարած իմ այցի ընթացքում կարևոր քայլ կիրականացվի: Ուկրաինայի քաղաքացիները այսուհետ կկարողանան այցելել Թուրքիա, իսկ Թուրքիայի քաղաքացիները դեպի Ուկրաինա իրենց ներքին անձնագրերով, ինչը կամրագրվի երկու երկրների կառավարությունների միջոցով ստորագրվելիք համաձայնագրով»,– ասել է նա:

Ուկրաինայի վարչապետի կարծիքով` նման համաձայնագիրը կնպաստի զբոսաշրջիկների ուղեևորահոսքի աճին: Նա ընդգծել է, որ տարեկան մեկ միլիոն ուկրաինացի այցելում է Թուրքիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում