Վանաձորի շենքերից մեկի շքամուտքում պայթյուն է որոտացել

Վանաձորի շենքերից մեկի շքամուտքում պայթյուն է որոտացել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 13-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 77 շենքի շքամուտքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ շենքի 1-ին հարկի շքամուտքում՝ պատին ամրացված փոստարկղում, տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում