Հայաստանում հագուստի և կոշիկի գները նվազել են 3,9 տոկոսով

Հայաստանում հագուստի և կոշիկի գները նվազել են 3,9 տոկոսով

Հայաստանում 2017 թվականին փետրվարին հունվարի համեմատ հագուստի և կոշիկի գները նվազել են 3,9 տոկոսով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, միայն հագուստի գները փետրվարին հունվարի համեմատ նվազել են 3,8 տոկոսով: Հագուստի պատրաստման համար գործվածքների գնե րը նվազել են 0,7 տոկոսով: Փետրվարին հունվարի համեմատ 4,6 տոկոսով նվազել են տղամարդկանց հագուստի գները, իսկ 3,5 տոկոսով` կանանց հագուստի, 2,6 տոկոսով` նորածինների և երեխաների:

Հագուստի մաքրման, նորոգման և վարձույթի գները փետրվարին հունվարի համեմատ մնացել են անփոփոխ:

Միևնույն ժամանակ 4,2 տոկոսով նվազել են նաև տարբեր տեսակի կոշիկների գները:

Փետրվարին հունվարի նկատմամբ 5,3 տոկոսով գնանկում է եղել տղամարդկանց կոշիկների ապրանքախմբում, իսկ 4,3 տոկոսով` կանանց:

2,2 տոկոսով նվազել են երեխաների և մանուկների կոշիկների գները:

Փետրվարի հունվարի համեմատ անփոփոխ են մնացել կոշիկի նորոգման և վարձույթի գները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում