Արցախում նվազել են պետական իշխանության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները

Արցախում նվազել են պետական իշխանության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները

Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը նախորդ տարի կազմել է 48՝ 26-ով քիչ 2015 թ.-ի 74 հանցագործության համեմատ: Մարտի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

«Անցած տարի արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 9, կաշառք ստանալու, տալու կամ կաշառքի միջնորդության 1 և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 1 դեպք: Գրանցվել է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագ ործությունների 17 դեպք՝ 2015 թ.-ի 37-ի փոխարեն»,- ասել է Ա. Մոսիյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում