«Ժողովուրդ». Պաշտպանության նախարարի՝ նախագահի հետ Մոսկվա մեկնելն ուշագրավ է

«Ժողովուրդ». Պաշտպանության նախարարի՝ նախագահի հետ Մոսկվա մեկնելն ուշագրավ է

Նախորդ շաբաթ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ ԼՂ խնդրում տիրող իրավիճակը քննարկելուց հետո Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով այսօր մեկնել է Մոսկվա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեման ևս լինելու է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը գրել է. «Հատկանշական է այն փաստը, որ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվա է մեկնելու նաև պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը. ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կարպերի վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են այդ փաստը: Հաշվի առնելով ԼՂ խնդրում տիրող ակտիվությունը՝ Ս. Սարգսյանի հետ պաշտպանության նախարարի՝ Մոսկվա մեկնելն ուշագրավ է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում