«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանը փորձում է տհաճ անակնկալ մատուցել Ռոբերտ Սարգսյանին

«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանը փորձում է տհաճ անակնկալ մատուցել Ռոբերտ Սարգսյանին

ՀՀԿ ներսում խմորումները շարունակվում են: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը՝ Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռոբերտ Սարգսյանը, նախընտրական շտաբեր է բացել ոչ միայն Ավանում, այլ նաև Զեյթուն համայնքում, որը համարվում է ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի՝ Միհրան Պողոսյանի «տարածքը»: Ընդ որում, միայն Ռուբինյանց փողոցում Ռ. Սարգսյանը երկու շտաբ է բացել, ևս մեկն էլ՝ դրան հարակից փողոցում: 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այս քայլով Տ. Մարգարյանն ու իր աներձագը փորձել են ուժի ցուցադրման գնալ՝ հասկացնելով Մ. Պողոսյանին, որ իրենք նաև Զեյթուն համայնքից են լուրջ քվեներ տանելու: Թերթի տեղեկություններով, Մ. Պողոսյանն ու նրա շրջապատից մի քանիսը այս փաստը համարելով իրենց տարածք ներխուժելու փորձ, առայժմ փորձում են բացահայտ հակամարտության փոխարեն հարցերը «տակից լուծել» և Սարգսյանին Զեյթունում քվեարկության արդյունքներով տհաճ անակնկալ մատուցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում