«Ժամանակ». ՀՀԿ-ն ծրագրում է 55 տոկոս ձայն հավաքել, «Ծառուկյան» դաշինքին վերապահել 35 տոկոս

«Ժամանակ». ՀՀԿ-ն ծրագրում է 55 տոկոս ձայն հավաքել, «Ծառուկյան» դաշինքին վերապահել 35 տոկոս

Թեև տարբեր սոցհարցումների արդյունքների համաձայն՝ իշխանության վարկանիշը շատ ցածր է և «Ծառուկյան» դաշինքը հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի։ Իշխանությունը, սակայն ծրագրում է մոտավոր ուրվագծել ապագա խորհրդարանի պատկերը, ըստ որի՝ ՀՀԿ-ն ծրագրում է 55 տոկոս ձայն հավաքել, «Ծառուկյան» դաշինքին վերապահել 35 տոկոս, «Ելք» դաշինքին՝ 7-10 տոկոս, ՀՎԿ-ին 7, ՀՅԴ-ին 5 տոկոս. գրել է «Ժամանակ»-ը:

«Ինչպես երևում է իշխանությունների հաշվարկով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, «Ազատ դեմոկրատներ»-ը, կոմունիստները ու ՀԱԿ-ՀԺԿ- դաշինքը չեն հաղթահարելու անցողիկ շեմը»։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ի սկզբանե ՀԱԿ-ի ու իշխանության միջև 5 տոկոսի շուրջ պայմանավորվածություն է եղել, սակայն ՀԱԿ-ը առանց համաձայնեցնելու, Ստեփան Դեմիրճյանի պայմանին տուրք տալով, որոշեց ՀԺԿ-ի հետ դաշինք կազմել, փոխելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում