«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ն Գյումրիում կոնֆետներ է բաժանում

«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ն Գյումրիում կոնֆետներ է բաժանում

«Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ են հասել, որ ՀՀԿ-ի Գյումրու կենտրոնական շտաբից արկղներով կոնֆետներ են բաժանում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հանրապետականները այս գործընթացը սկսել են 2-3 օր առաջ։

Տեղեկությունները ճշտելու համար թերթի թղթակիցը կապ է հաստատել Շիրակի մարզում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Սամվել Նիկոյանի հետ։ Նիկոյանը չի հերքել տեղեկությունն՝ ասելով. «Դա քարոզչական նյութ է, օրենքի շրջանակներում է արվում։ Մի ժամանակ էլ գրիչ, գլխարկ ու այլ բաներ էին բաժանում կուսակցության նշաններով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում