«168 Ժամ». «էս բլանկի փոխարեն մի ծրար փող տվեք». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին

«168 Ժամ». «էս բլանկի փոխարեն մի ծրար փող տվեք». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին

Երեկ «Ելք» դաշինքը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կրկին քարոզարշավ է անցկացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ «168 Ժամ»-ի փոխանցմամբ՝ Ն. Փաշինյանը հորդորել է մարդկանց՝ չքվեարկել ՀՀԿ-ի «լռություն ուխտավորների օգտին», քանի որ, նրա խոսքով, այս 5 տարիների ընթացքում նրանք ԱԺ-ում «կնոպկա» սեղմելուց բացի՝ ոչինչ չեն արել։ 

«Ելք»-ի անդամները նաև բաժանել են իրենց նախընտրական ծրագրերի թռուցիկները և բուկլետները։ Մի կին վերցնելով բուկլետը՝ ասել է. «էս բլանկի փոխարեն մի ծրար փող տվեք, ոչ թե դատարկ բլանկ։ Հարցրեք մարդկանց՝ ինչի՞ կարիք ունեն, ոչ թե սրանք տվեք»։
Իսկ դաշինքի անդամները նրան հորդորել են Սամվել Ալեքսանյանից փող ուզել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում