Տասնյակ մարդիկ են զոհվել Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով

Տասնյակ մարդիկ են զոհվել Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով

Առնվազն 24 մարդ է զոհվել Մյանմայի Յանգոն խոշորագույն քաղաքից հյուսիս գտնվող բնակավայրերում մարտի 13-ին այնտեղ տեղի ունեցած 5,1 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի սոցիալական ապահովութան, աջակցության եւ տարաբնակեցման նախարարությանը:

Գերատեսչությունում նշել են, որ երկրաշարժի հետեւանքով կան լուրջ ավերածություններ: Վնաս Է հասցվել նաեւ Յանգոնի կենտրոնական շրջաններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում