Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տվեց Brexit-ի կիրարկման օրինագծին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տվեց Brexit-ի կիրարկման օրինագծին

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը զիջել է խորհրդարանի ստորին պալատի եւ կառավարության ճնշմանը եւ հավանություն տվել Brexit-ի ընթացակարգի կիրարկման օրինագծին՝ իր սկզբնական տեսքով, առանց ուղղումների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Ավելի վաղ օրինագծին հավանություն է տվել Համայնքների պալատը, այնպես որ այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է միայն Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու համաձայնությունը:

Այդ համաձայնությունն, ըստ էության, տրվում է առանց խնդիրների, այնպես որ, ըստ երեւույթին, արդեն առաջիկա ժամերին վարչապետ Թերեզա Մեյի համար ոչ մի կարգի արգելքներ չեն լինի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրարկման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում