Արցախի ԱԳ նախարարը Հունաստանում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տիրող իրադրությունը

Արցախի ԱԳ նախարարը Հունաստանում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տիրող իրադրությունը

ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով մարտի 13-15 աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, ԱԳՆ ղեկավարի այցը սկսվել է Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցի և մի շարք հայկական ուսումնական հաստատություններ, մասնավորապես, «Գալփաքյան» ու «Զավարյան» վարժարաններ այցելություններից, որտեղ նախարարը ծանոթացել է նրանց գործունեությանը և շփվել սաների հետ։

Կարեն Միրզոյանը Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարանում հանդիպել է Կաթողիկոսական Փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանի և Հունահայոց ազգային վարչության անդամների հետ։ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրադրությունը և պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում