Թրամփի եւ Մերկելի հանդիպումը հետաձգվել է եղանակի պատճառով

Թրամփի եւ Մերկելի հանդիպումը հետաձգվել է եղանակի պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը հետաձգվել է մարտի 17-ին, ինչի պատճառը ձյան առատ տեղումներն են ԱՄՆ-ի արեւելյան ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բրիֆինգում հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը: 

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք պայմանավորվել են անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգել հանդիպումը, նոր ամսաթիվ նշելով մարտի 17-ը»,– հայտարարել է Սփայսերը:

Նախապես երկու ղեկավարների հանդիպումը պլանավորված էր մարտի 14-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում