ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան կիսով չափ կրճատել ՄԱԿ-ի համար արվող ծախսերը. Foreign Policy

ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան կիսով չափ կրճատել ՄԱԿ-ի համար արվող ծախսերը. Foreign Policy

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ցուցում է տրված պահանջել ՄԱԿ-ի ծրագրերի բյուջե Վաշինգտոնի մուծումների ավելի քան կիսով չափ կրճատում: Վաշինգտոնի Foreign Policy հանդեսը, որը մասնագիտացած է արտաքին քաղաքականության հարցերի լուսաբանման բնագավառում, այս մասին հայտնել է մարտի 13-ին՝ վկայակոչելով սեփական «երեք աղբյուրներ», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Հրատարակությունը ճշտել է, որ ներկայում «ԱՄՆ-ը ՄԱԿ-ի վրա ծախսում է տարեկան շուրջ 10 միլիարդ դոլար»:

Հանդեսը Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմի այս մտադրությունները գնահատում է որպես «աննախադեպ նահանջ այն միջազգային գործողություններից, որոնք թույլ են տալիս պահպանել խաղաղությունը, ապահովել երեխաների պատվաստումները, հետեւել չարտոնված զինական միջուկային ծրագրերին, ինչպես նաեւ աջակցել տարբեր վայրերում հաշտության բանակցություններին՝ Սիրիայից մինչեւ Եմեն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում