Թրամփն իր տարեկան աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը

Թրամփն իր տարեկան աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարեկան իր ամբողջ աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը: ԱՄՆ-ի ղեկավարի տարեկան աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սփայսերի խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որ լրագրողներն իրեն օգնեն ընտրելու այն ոլորտները, որոնց կհատկացվի այդ գումարը:

Ավելի վաղ Թրամփին քննադատում էին, որ նա բիզնեսում իր բազմամյա կարիերայի ընթացքում գործնականում ոչինչ չի նվիրաբերել բարեգործությանը:

Forbes հանդեսի 2016 թվականի վարկանիշում Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատված է 3,7 մլրդ դոլար:

Հավելենք, որ ԱՄՆ-ի նախորդ նախագահների թվում իրենց աշխատավարձը բարեգործությանն են նվիրել Հերբերտ Գուվերը եւ Ջոն Քենեդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում