Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը

Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը

Մարտի 14-ին Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

Սպասվում են մի շարք երկկողմ եւ եռակողմ կոնսուլտացիաներ: Ներկայում տեղի է ունենում Ռուսաստանի պատվիրակության, որը գլխավորում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, հանդիպումը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ Միլոշ Ստուրգարի գլխավորությամբ:

ԱՄՆ-ի պատվիրակությունը ներկայացված Է Ղազախստանում այդ երկրի դեսպանով եւ Վաշնգտոնից ժամանած ներկայացուցչով, նշել է Ղազախստանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ չճշտելով ամերիկացի ներկայացուցչի պաշտոնը: Թուրքիան եւ Իրանը ներկայացված են փոխնախարարների մակարդակով:

Ինչպես լրագրողներին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ի ղեկավար Քայրաթ Աբդռախմանովը, մարտի 14-ին սպասվում է Սիրիայի «Հարավային ճակատ» զինված ընդդիմադիր խմբի պատվիրակության ժամանումը:

Աստանայի հանդիպմանը, նրա խոսքով՝ կքննարկվեն գերիների փոխանակման եւ հումանիտար օբյեկտների ականազերծման աշխատանքային խմբի ստեղծման հարցերը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ սիրիացի ապստամբների պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Աստանայում Սիրիայի իրադրության կարգավորման բանակցությունների նոր փուլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում