Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մոսկվայից, ՀՀ Նախագահի օդանավը վայրէջք կատարեց Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ Նախագահի հանդիպումը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսված է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում