Թուրքիան «անհեռատես» է անվանել ԵՄ հայտարարությունը թուրք-հոլանդական լարված հարաբերությունների մասին

Թուրքիան «անհեռատես» է անվանել ԵՄ հայտարարությունը թուրք-հոլանդական լարված հարաբերությունների մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Նիդերլանդների և Թուրքիայի միջև առաջացած լարվածության վերաբերյալ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի «անհեռատես հայտարարությունները» Թուրքիայի համար որևէ արժեք չեն ներկայացնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական HaberTurk-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, թե ԵՄ հանձնակատարների հայտարարության մեջ սխալ մեկնաբանություններ կան արված: Թուրքական կողմն «անխոհեմ» է անվանել Նիդերլանդների թիկունքում կանգնելը` այդ երկրի պատժելու փոխարեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում