Ավստրիան ևս կարգելի թուրք գործիչների ելույթներն իր տարածքում

Ավստրիան ևս կարգելի թուրք գործիչների ելույթներն իր տարածքում

Ավստրիան ևս մտադիր է արգելել թուրք քաղաքական գործիչներին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթներ ունենալ իր տարածքում: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը հայտարարել է, որ եթե թուրք նախարարները ցանկանան քարոզարշավ իրականացնել իրենց երկրի տարածքում, ապա իրենք ջանքեր կգործադրեն դա կանխելու ուղղությամբ: «Հասարակության անվտանգության համար կաշխատեմ կանխել նման նախաձեռնությունը»,– հայտարարել է վարչապետը:

Ավելի վաղ նման որոշումներ էին ընդունել Գերմանիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Դանիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում